Մյունխենի «Բավարիան» մոտ է «Ադելաիդա Յունայթեդի» 17-ամյա վինգեր Նեստոր Իրանկունդայի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ ավստրալացի ֆուտբոլիստը գերմանական ակումբին կմիանա 2024 թվականին։
Կողմերը բանավոր համաձայնության են եկել Իրակունդայի տրանսֆերի շուրջ 3 միլիոն ֆունտ (3,4 միլիոն եվրո) գումարած հավելյալ բոնուսների դիմաց։
Իրանկունդան ավստրալական թիմի կազմում անցկացրել է մոտ 40 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։