«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, թե ինչ է մտածում Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» գերակայության մասին։
«Սա է իրականությունը.․․ Չգիտեմ՝ սա լավ է, թե վատ: Բայց սա այն է, ինչ կա: Նրանք ցույց են տալիս, որ գերիշխում են անգլիական ֆուտբոլում։
Նրանք արժանի են դրան։ Այդ թիմը վերևում է։ Սա այն թիմն է, որին ցանկանում ես հաղթել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն:
Նոյեմբերի 12-ին «Չելսին» Անգլիայի առաջնության 12-րդ տուրում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։