Երեկ գիշերը կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը։
Թիմերը խաղացել են Մյոնխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում։ «Բորուսիան» 4-0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»։ Գոլերով աչքի ընկան Չվանչարան, Ռեյցը, Օնորան և Պլեան։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լենո Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։
Այս հանդիպման արդյունքից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 9-րդ տեղում է Գերմանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։