«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Անգլիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Նախորդ ամիս եգիպտացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
«Լիվերպուլը» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։
Պրեմիեր լիգայի 11 խաղում Սալահը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։