Գաբրիել Ագբոնլահորը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի խաղից։
«Հիմա պարզ է, թե ինչու Վարանը չի ընդգրկվում մեկնարկային կազմում, իսկ Էվանսն ու Մագուայրը խաղում են: Ես ամիսներ շարունակ ասում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները չպետք է խաբված լինեն։
Նա զարմանալի կարիերա է անցկացրել «Ռեալում», բայց նրանք խաղացողներին դեն չեն նետում։ Մադրիդցիները բաց թողեցին Կազեմիրոյին և Վարանին, քանի որ նրանք այլևս բարձրակարգ խաղացողներ չէին, և դա ցույց տվեց հանդիպումը «Կոպենհագենի» հետ (3:4) հանդիպումը։
Վարանը դուրս եկավ փոխարինման և չգիտեր, թե որտեղ է։ Վերջին գոլի դրվագում նա ոչ մի տեղ չէր երևում»,- ասել է «Ասթոն Վիլլայի» նախկին հարձակվողը talkSPORT-ի եթերում։