«Արսենալի» սկաուտները դիտել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Բենֆիկա» հանդիպմանը (3:1):
Ինչպես հայտնում է 90min-ը, նրանք հետևել են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի խաղին։ 24-ամյա ֆուտբոլիստը, որը նախկինում եղել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» թիրախում, պոտենցիալ տարբերակ է լոնդոնցիների համար հունվարյան տրանսֆերային պատուհանի համար։
Սուբիմենդիի պայմանագիրը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։