Իտալական «Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին մեկնաբանել է Չեխիայի «Սլավիայի» դեմ Եվրոպա լիգայի խաղում կրած պարտությունը (0:2)։
«Այն թիմը, որին մենք հանդիպեցինք Հռոմում, իրական «Սլավիան» չէր: Մենք գիտեինք, որ Պրահայում բոլորովին այլ թիմ է լինելու։ Ընդմիջմանը մենք ասացինք, որ պետք է այլ վերաբերմունք, բայց դա բավարար չէր:
Հիմա մենք խմբում երկրորդն ենք, մնացած հանդիպումներում պետք է ամեն ինչ տանք։ Մենք պետք է հնարավորինս շատ գոլեր խփենք ու ամեն ինչ անենք խմբում հաղթելու համար»,- Բելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։