«Այաքսի» գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը խոսել է Եվրոպա լիգայի 4-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում կրած պարտութան (0:2) մասին։
«Ես գոհ էի, թե ինչպես սկսեցինք խաղը, բայց անհատական սխալից հետո մենք թույլ տվեցինք «Բրայթոնին» գոլ խփել: Հետո հնարավորություններ ստեղծեցինք, բայց այդ ինտենսիվությունը պահպանելը շատ դժվար էր, և նույն պատմությունը կրկնվեց երկրորդ խաղակեսում։ Ի վերջո, կարծում եմ, որ մենք ավելի լավին էինք արժանի։ Մենք դեռ երկու խաղ ունենք անցկացնելու, և դեռ ոչինչ որոշված չէ»,- վանտ Սխիպի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բրայթոնը» Եվրոպա լիգայի B խմբում երկրորդ տեղում է: 4 հանդիպումից հետո թիմը վաստակել է 7 միավոր։ «Այաքսը» 2 միավորով 4-րդ տեղում է։ Առաջատարն է «Մարսելը» (8):