«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Սլավիայից» կրած պարտության (0:2) մասին։
««Սլավիան» իսկապես արժանի էր հաղթանակի, իսկ մենք՝ պարտության։ «Սլավիան» խաղաց նույն կերպ, ինչ Հռոմում կայացած հանդիպմանը։ Մենք պատրաստել էինք, որ Զալևսկին կլիներ եզրում, իսկ Էլ Շարավին հարձակման գծում, բայց դա չէ մեր պարտության պատճառը»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Սլավիան» և «Ռոման» ունեն 9-ական միավոր և գլխավորում են G խումբը: