«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Լացիոյի» մարզիչ Մաուրիցիո Սարիի խոսքերին, որը «գայլերի» հանդիպումը «Սլավիայի» հետ Եվրոպայի լիգայի շրջանակներում «ընկերական» էր անվանել։
«Կարծես նա ուզում էր ասել, որ «Սլավիան» որակ չունի։ Ես միշտ հարգում եմ մրցակիցներիս։ Դա կարող է լինել 26 տիտղոս նվաճած մարզչի և գրեթե ոչինչ չնվաճած մարզչի միջև տարբերությունը: Այստեղից է ի հայտ գալիս մենթալիտետը: Յուրաքանչյուր խաղի պետք է լուրջ վերաբերվել, ընկերական խաղեր չկան»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Սարին ավելի վաղ դժգոհություն էր հայտնել, որ Ա Սերիայում հռոմեական դերբին կայանալու է նույն շաբաթ, երբ եվրագավաթների մրցաշարերում պետք է խաղան «Լացիոն» և «Ռոման»։