Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը։
25-ամյա ուրուգվայցու նոր պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Ֆեդերիկոն «Ռեալ» է տեղափոխվել 2016 թվականին «Պենարոլից», «Լոս Բլանկոները» կիսապաշտպանի համար վճարել են մոտ 5 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբի կազմում Վալվերդեն երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել երկրի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան։
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում, դարձել մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։