«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենցիների վինգեր Լերոյ Սանեի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։
«Իհարկե, հուսով եմ, որ Լերոյը դեռ երկար կմնա մեզ հետ, դրանում կասկած չկա»,- Հայների խոսքերն է մեջբերում լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը» և «Լիվերպուլը»:
Այս մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» կազմում 17 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։