Կիսապաշտպան Մանուել Լոկատելին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2028 թվականի ամառ, հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուսը» Լոկատելիին գնել է «Սասուոլոյից» 2023 թվականի հուլիսին՝ երկու տարվա վարձակալությունից հետո (2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունիսը)։ Տրանսֆերային գումարը կազմել է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, իտալացին թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 103 խաղ, դարձել չորս գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Իտալիայի առաջնության 11 տուրից հետո «Յուվենտուսը» 26 միավորով երկրորդ տեղում է։ «Ինտերն» առաջատարն է (28 միավոր):
Հաջորդ հանդիպումը «Յուվենտուսը» կանցկացնի «Կալյարիի» հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 21:00-ին։