«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները բարձր է գնահատել կիսապաշտպան Լերոյ Սանեի խաղն այս մրցաշրջանում։
«Սանեն հիանալի առաջընթաց է ցույց տալիս: Նա համաշխարհային կարգի խաղացող է։ Նա ունի անհավանական արագություն, տեխնիկա և գնդակով վարվելու հմտություններ: Նրա առաջընթացի մեջ մեծ դեր խաղաց Թոմաս Տուխելը»,- Հայների խոսքը մեջբերում է լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։