«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետաքրքրությունների ոլորտում, հաղորդում է Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Տոտենհեմը» պայքարի մեջ կմտնի նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար, եթե չկարողանա համաձայնության գալ «Բրենտֆորդի» հետ Իվան Տոունիի տրանսֆերի հարցում։
Պրեմիեր լիգայում Օսիմհենի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նախորդ մրցաշրջանում Վիկտորը դարձավ Իտալիայի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ութ խաղում դարձել է վեց գոլի հեղինակ: Transfermarkt-ը Օսիմհենի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։