Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթթիհադը» որոշել է թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներին։
Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Թեկնածուների ցանկում ընդգրկվել են երեք մասնագետներ՝ Հանս-Դիտեր Ֆլիկը, Պաուլո Սոուզան և Խուլեն Լոպետեգին։
Երեկ «Ալ Իթթիհադը» լքել է պորտուգալացի մասնագետ Նունո Էսպիրիտո Սանտոն: