Մադրիդի «Ռեալի» մարզիչը չի մեկնաբանել լուրերն այն մասին, որ «Ռեալը» հրաժարվել է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Նախօրեին իսպանական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «արքայական ակումբը» մտափոխվել է Մբապեի տրանսֆերը ձևակերպելու հարցում։
«Ես ոչինչ չունեմ ասելու Մբապեի մասին։ Չեմ ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցների վերջին հրապարակումները։
Ես, անկեղծ ասած, հետաքրքրված չեմ Մբապեի մասին հարցերին պատասխանելով»,- Կարլո Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։