Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բրագայի» դեմ խաղում։
Նրա համար այս գոլը 17-րդն էր եվրագավաթային գլխավոր մրցաշարում։
Այս ցուցանիշով 23-ամյա բրազիլացին մադրիդյան ակումբի պատմության մեջ բրազիլացիների շարքում առաջին տեղն է կիսում Ռոդրիգոյի հետ․ նրանք առաջ են անցել թիմի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսից։
Վինիսիուսը գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին, ով «Բրագայի» հետ խաղում հաշիվը հասցրեց խոշորի՝ 3-0։ Այժմ նրանք կիսում են առաջին տեղը մադրիդյան ակումբի բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում։