«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը շարունակում է աչքի ընկնել Չեմպիոնների լիգայի հանդիպումներում։
20-ամյա ֆուտբոլիստը «Կոպենհագենի» հետ խաղում (3-4) դարձել է երկու գոլի հեղինակ։ Դանիացին Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին չորս խաղերում խփել է հինգ գոլ։
Սա ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների շրջանում նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդակիրը Դիմիտար Բերբատովն էր, ով առաջին չորս հանդիպումներում չորս անգամ էր աչքի ընկել։
Հետաքրքիր է, որ Ռասմուս Հոյլունդը «Յունայթեդի» կազմում գերազանց է խաղում բացառապես Չեմպիոնների լիգայում. Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթի տասը հանդիպումներում նա գոլ չի խփել։