Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Բրագայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ մղած 11-մետրանոցին։ Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Վեցերորդ րոպեին «Ռեալի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց, սակայն «Բրագայի» հարձակվող Ալվարո Ջալոյի հարվածից հետո ուկրաինացին փրկել է իր թիմին:
«Ձեր տան Wi-Fi-ի համար ավելի ապահով գաղտնաբառ չեք գտնի, քան սա՝ Անդրեյ Ալեքսեևիչ Լունին»,- գրված է ակումբի պաշտոնական X (նախկին Twitter) սոցիալական ցանցում։
Նշենք, որ Կեպա Արիսաբալագան պետք է պաշտպաներ Մադրիդի «Ռեալի» դարպասն առաջին րոպեներից, սակայն նախավարժանքի ժամանակ նա վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել հանդիպմանը: