Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր «Բրագային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Դիասը, Վինիսիուսն ու Ռոդրիգոն։
«Ռեալը» 12 միավորով շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Բրագան» 3 միավորով երրորդ տեղում է։
C Խմբի մրցաշարային աղյուսակը
Ռեալ — 12 միավոր
Նապոլի — 7
Բրագա — 3
Յունիոն — 1