Հայաստանի Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 16-րդ տուրը։ Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 42 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 33 միավորով երկրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 32 միավորով՝ երրորդ, իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Ուրարտուն»՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր։
ՀՊԼ․ Մրցաշարային աղյուսակը 16-րդ տուրից հետո
1․ «Փյունիկ» – 42 միավոր
2․ «Նոա» – 33
3․ «Արարատ-Արմենիա» – 32
4․ «Ուրարտու» – 30
5․ «Ալաշկերտ» – 26
6․ «Արարատ» – 20
7․ ԲԿՄԱ – 16
8․ «Շիրակ» – 12
9․ «Վան» – 10
10․ «Վեստ Արմենիա» – 10