Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գտնվում է սաուդյան ակումբների հետաքրքրության ոլորտում։
Ամռանը խորվաթ ֆուտբոլիստը շահավետ առաջարկներ էր ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից, սակայն որոշել էր մնալ «Ռեալում»՝ ստորագրելով նոր պայմանագիր։
Լրագրող Ռուդի Գալետին հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները վերսկսել են իրենց հետաքրքրությունը Մոդրիչի նկատմամբ։ «Ալ Ահլին» արդեն ծրագրել է բանակցություններ 38-ամյա կիսապաշտպանի հետ. հունվարին նրանք կփորձեն բանակցել Մոդրիչի հետ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ալ Իթթիհադը»:
Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։