Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով հանդես է գալիս Բեռլինի «Յունիոնում», ակնարկել է, որ այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր կարիերայում։
Նա կարող է ավարտել կարիերան Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո, իհարկե, պայմանով, որ Իտալիայի հավաքականը կմասնակցի մրցաշարին:
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ Իտալիա, և հաջորդ ամառ կարող եմ ավարտել կարիերաս Եվրոպայի առաջնությունից հետո»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
Հիշեցնենք, որ բեռլինյան ակումբը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։