Ինչպես հաղորդում է Fichajes-ը, Տիագո Ալկանտարան կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակներ ունի:
Իտալական գրանդները պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» սանի հետ:
Տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Թուրինյան թիմը շտապ ֆուտբոլիստ է փնտրում, ով կփոխարինի Պոլ Պոգբային։
Ալկանտարան հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակ կստանա: «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի տարբերակը գրեթե բացառված է։