«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել կիսապաշտպան Կազեմիրոյին։
Լրագրող Գրեհեմ Բեյլի տվյալներով, Սաուդյան Արաբիայի մի քանի թոփ-ակումբներ ակտիվորեն հետաքրքրված են բրազիլացու ծառայություններով:Ֆուտբոլիստը դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։
Թիմի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Կազեմիրոյին, որին ձեռք է բերել շուրջ 80 մլն եվրոյով։
31-ամյա Կազեմիրոն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ: