Շարունակվում է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնությունը: Օլիմպավանում այսօր՝ ժամը 21:30-ին, կմեկնարկի ԲԿՄԱ- «Էրեբունի» հանդիպումը:
Հիշեցնենք, որ մրցաշարի երկրորդ խաղում «Էրեբունին» 106:62 հաշվով հաղթել է «Կիլիկիային»:
Հավելենք, որ այդ խաղում բոլորից շատ ՝ 53 միավոր վաստակել է «Էրեբունու» խաղացող Մխիթար Վարդանյանը: Նա նաև յոթ անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է հինգ արդյունավետ փոխանցում: