«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն արձագանքել է Էնցո Ֆերնանդեսի խոսքերին։ Արգենտինացին ասել էր, որ ժամանակի ընթացքում թիմը կդառնա Պրեմիեր լիգայի լավագույններից մեկը։
«Հարյուր տոկոսով համաձայն եմ։ Դա մի քիչ ժամանակ է պահանջում: Նրանք, որոնք հիմա մեզ չեն հավատում, ի վերջո կհամոզվեն դրանում, քանի որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ակումբը հասցնենք այնտեղ, որտեղ արժանի է լինել»,- Կայսեդոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
«Չելսին» 10 տուրից 12 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։