«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը գոհ է 24-ամյա ուրուգվայցու խաղից և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագիրը աշխատավարձի բարձրացմամբ։
Արաուխոյի գործող պայմանագիրը Բարսայի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը Ուրուգվայի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում պաշտպանը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է ինը հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։