«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի մասին:
«Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ բարձունքների նա կարող է հասնել: Նա կարող է դառնալ աշխարհում լավագույններից մեկը։
Նա ամեն ինչ ունի՝ արագություն, գրոհը եզրափակելու վարպետություն, և ամենակարևորը՝ ցանկություն… երբ նա լավ մարզավիճակում է կարող է շատ գոլեր խփել»,- Կլոպի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նունյեսը նախորդ ամառ 80 միլիոն եվրոյի դիմաց «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից»: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։