Հայաստանի հրաձգության հավաքականի 9 մարզիկներ նոյեմբերի 17 -ին Լեհաստանի Բելաստոկ քաղաքում ուսումնամարզական միջազգային հավաքի կմասնակցեն: Հավաքին կմասնակցեն նաև Լեհաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի և ևս մի քանի երկրների ներկայացուցիչներ:
Հավաքի ավարտից հետո՝ նոյեմբերի 29 –ից մինչև դեկտեմբերի 3 –ը, մարզիկները միջազգային մրցաշարի կմասնակցեն: Այդ ստուգատեսին կհաջորդի մերոնց մասնակցությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8 –ին սկսվելիք միջազգային մեկ այլ մրցաշարի: