«Լիվերպուլի» և «Ֆուլհեմի» նախկին կիսապաշտպան Դենի Մերֆին խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին։
«Այո, ինձ դուր է գալիս, որ Էրիկ Տեն Հագի թիմը խնդիրներ ունի: Ինձ դուր է գալիս այն, քանի որ երբ ես երիտասարդ էի, աճում էի՝ մրցելով լավագույնների հետ, և այն ժամանակ մոլորակի լավագույն թիմը «Յունայթեդն» էր: Եթե շարունակեին այն գերակայությամբ, որ ունեին, վատ կլիներ բոլորիս համար։ Ինձ դուր է գալիս, որ Պրեմիեր լիգան մրցունակ է։ Բայց եթե ինչ-որ մեկը ձախողվի, թող դա լինի «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես չեմ ստի, ինձ դա դուր է գալիս»,- Մերֆիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ Լիգայի գավաթում «կարմիր սատանաները» պարտվեցին «Նյուքասլին» և ավարտեցին իրենց մասնակցությունը մրցաշարին։