«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքի մասին։
«Արդեն երեք ամիս է, ինչ վնասվածք եմ ստացել, բայց լավ եմ զգում, բուժումն ընթանում է ըստ պլանի: Այնուամենայնիվ, ինձ վերադարձի ժամկետ չեն նշել, ուստի չգիտեմ, թե երբ կկարողանամ նորից սկսել ֆուտբոլ խաղալ: Հուսով եմ, որ երբ վերադառնամ, ամեն ինչ լավ կլինի։ Այս վնասվածքը առաջացել է խաղի գերծանրաբեռնվածության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ ես մասնակցել եմ հանդիպումների, երբ այլ վնասվածքներ ունեի»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել «Բարնլիի» հետ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում, որն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դե Բրույնեն բաց կթողնի երեքից չորս ամիս։