Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նյուքասլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Միգել Ալմիրոնը։ 8 րոպե անց Լյուիս Հոլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
60-րդ րոպեին հյուրերի կազմում 3-րդ գոլը խփեց Ջո Ուիլոկը։