Լերոյ Սանեն մտադիր է ապագայում երկարաժամկետ պայմանագիր կնքել։
Վինգերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ինչպես հայտնում է Sport1-ը, ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է խաղի վրա և իր ապագայի վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն գալիք ամռանը։ Դա, հավանաբար, կլինի Եվրոպայի առաջնության ավարտից հետո։
Նշվում է, որ գերմանացին ցանկանում է 5 տարվա պայմանագիր կնքել «Բավարիայի» կամ մեկ այլ ակումբի հետ։ Սանեն չի պահանջի աշխատավարձի էական բարձրացում. նա այս պահին ստանում է տարեկան մոտ 19 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի և «Բավարիայի» միջև դեռ բանակցություններ չկան, սակայն Սանեն իրեն լավ էզգում թիմում։ Եթե ապագայում դա չփոխվի, ապա պայմանագրի երկարաձգման հավանականությունը բավականին մեծ կլինի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանեն անցկացրել է 9 հանդիպում, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։