Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հայրը՝ Մարկ Բելինգհեմը, մեկնաբանել է իր որդու՝ աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստանալը։
«2023 թվականի «Լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակը տրվեց մի լավ երեխայի, որը մեծացել է՝ վերածվելով գերազանց տղամարդու: Երջանիկ եմ քեզ համար, Ջուդ: Սա հիանալի պահ է նրա բոլոր ուսուցիչների և մարզիչների համար, որոնք օգնել և աջակցել են նրան այս դժվարին ճանապարհին»,- գրել է Բելինգհեմ ավագը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 103 միլիոն եվրոյի դիմաց։