«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է հեռանալ իսպանական Լա Լիգայից և կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ ճապոնացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը 22-ամյա ասիացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբոն գտնվում է նաև ՄՅՈՒ-ի դիտակետում։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Տակեֆուսան անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ճապոնացու պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։