«Այաքսը» բանակցություններ է վարում «Շտուտգարտի» հետ Հիրոկի Իտոյի տրանսֆերի շուրջ։ Ճապոնացի ֆուտբոլիստը հոլանդական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներից մեկն է։
De Telegraaf-ը հայտնում է Իտոյի նկատմամբ «Այաքսի» հետաքրքրության մասին: «Այաքսն» արդեն կապ է հաստատել գերմանական ակումբի հետ, հայտնում է աղբյուրը։
«Այաքսը», ըստ աղբյուրի, ճապոնացի պաշտպանի տրանսֆերի համար գերմանական ակումբին պետք է վճարի տասնհինգ միլիոն եվրո։
24-ամյա Հիրոկին համարվում է «Շտուգարտի» առաջատարներից մեկը և Ճապոնիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Նա խաղում է ինչպես կենտրոնական, այնպես էլ ձախ պաշտպանի դիրքում։