«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կիսվել է վինգեր Կաորու Միտոմայի ելույթների մասին իր կարծիքով։
«Ես խոսքեր չունեմ Միտոմայի խաղը նկարագրելու համար: Նա իսկապես թերագնահատված է:
Հավատացեք ինձ, նա շատ թերագնահատված ֆուտբոլիստ է: Աշխարհը դեռ չի հասկացել այս ֆուտբոլիստի արժեքը:
Նա կարող է անհավանական ֆուտբոլիստ լինել ցանկացած մարզչի համար, ոչ միայն ինձ համար: Նա խենթ ֆուտբոլիստ է»,- ասել է Դե Զերբին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին:
Հիշեցնենք, որ ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բարսելոնան»։