«Դալաս Մավերիքսի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը եզակի ցուցանիշ է սահմանել NBA-ի պատմության մեջ:
Մրցաշրջանի առաջին երեք խաղերի ընթացքում 24-ամյա բասկետբոլիստը գլխավորել է իր թիմը երեք հիմնական վիճակագրական կատեգորիաներում՝ միավորներ, անդրադարձներ և արդյունավետ փոխանցումներ:
Դոնչիչը 33-13-10 միավոր է հավաքել Սան Անտոնիոյի դեմ, 49-10-7՝ Բրուքլինի դեմ և 35-12-12՝ Մեմֆիսի դեմ խաղերում:
Ըստ ESPN-ի, ոչ մի բասկետբոլիստ դեռևս չի գրանցել նմանատիպ ցուցանիշ NBA-ում: