«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր պարտությունը «Մանչեսթեր Սիթիից» (0:3).
«ՄՅՈՒ-ն արժանի էր պարտության: Մրցակիցների միջև անդունդն ավելի ու ավելի մեծացավ հանդիպման ընթացքում: Ցավալի է, որ այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, այդքան անհույս է խաղում: Չեմ տեսնում, թե ինչպես կարող են նրանք կատարելագործվել: Թիմն այժմ չունի վստահություն և ոգի»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն: