«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին շարունակում է գլխավորել թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը։
Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 14 գոլ։ Երկրորդ տեղն այս ցանկում զբաղեցնում է Բունդեսլիգայի ևս մեկ ներկայացուցիչ՝ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (12 գոլ)։
11 գոլով լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը։
Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) — 14 գոլ
Հարի Քեյն (Բավարիա) — 12 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) — 11 գոլ
Էրինգ Հոլանդ (Ման․Սիթի) — 10 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 10 գոլ
Ջուդ Բելինգհեմ (Ռեալ) — 10 գոլ