Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլին» անվանել է իր գլխավորած «Ման Սիթիի» գլխավոր մրցակիցը։
«Մեկ տարի «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սուլշերը շատ մոտ էին, բայց ընդհանուր առմամբ դա «Լիվերպուլն» էր: Երբ ես ավարտեմ իմ ժամանակը այստեղ, «Լիվերպուլը» կհամարվի իմ մրցակիցը, մեր մրցակիցը:
Նրանք մարտահրավեր նետեցին մեզ և ամեն կերպ օգնեցին մեզ ավելի լավը դառնալ: «Սիթիում» իմ գտնվելու ընթացքում ոչ մի թիմ մեզ համար այդքան դժվարություններ չի ստեղծել»,- ասել է «Սիթիի» մարզիչը:
2017/18 և 2022/23 մրցաշրջանների միջև «Մանչեսթեր Սիթին» 5 անգամ դարձել է չեմպիոն։ Այս ընթացքում միայն «Լիվերպուլն» է կարողացել 2019/20 մրցաշրջանում դառնալ Անգլիայի չեմպիոն։