«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն այցելել է գիշերային ակումբ այն բանից հետո, երբ «կարմիր սատանաները» ջախջախիչ պարտություն են կրել «Մանչեսթեր Սիթիից» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին խաղում (0:3): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ «Սիթիի» հետ խաղից մի քանի ժամ անց Ռեշֆորդն այցելել է Մանչեսթերի լավագույն գիշերային ակումբ՝ նշելու իր ծննդյան տարեդարձը ընտանիքի և ընկերների հետ: Երեկույթին ներկա է եղել նաև «կարմիր սատանաների» պաշտպան Տիրել Մալասիան։
Ընդգծվում է, որ հաջորդ առավոտյան՝ երկուշաբթի, անգլիացի ֆուտբոլիստն արդեն մարզվել է թիմի մնացած անդամների հետ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։