Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը ներկայացրել է Պրեմիեր լիգայի չորս լավագույն թիմերը։
«Ես միշտ սիրում եմ ասել այն, ինչ իրականում զգում եմ: Ես հավատում եմ, որ «Տոտենհեմը» կլինի տիտղոսի հավակնորդներից մեկը։ Նրանք գնեցին Ջեյմս Մեդիսոնին, որը հիանալի խաղացող է։ Նա կապող օղակն է կիսապաշտպանության և հարձակման գոտիների միջև և որոշակի տեխնիկական ստեղծագործություն է բերել թիմին:
Նրանք ձեռք բերեցին նաև Միկի վան դե Վենին, որը, կարծում եմ, բացառիկ խաղացող է։ Մինչ այդ նրանք խնդիրներ ունեին այս դիրքում։ Իսկ Սոնին կենտրոն տեղափոխելը շատ լավ է ստացվում»,- Վենգերի խոսքն է մեջբերել beIN Sports-ը: