«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը դժգոհություն է հայտնել անգլիական ակումբում տիրող մթնոլորտից։
«Այս հանդերձարանում մի քանի լավ տղաներ կան, բայց ակումբի բարոյական անկումն իսկապես ձգացվում է։
Եթե մեր սերունդն այս պահին գար ակումբ, մենք չէինք կարողանա հաջողության հասնել նման միջավայրում։ Անկախ նրանից, թե որքան տաղանդավոր լինեին նրանք, ում հետ ես խաղացել եմ՝ Գիգզը, Բեքհեմը, Սքոուլզը, եթե նրանց այսօր բերեին այս միջավայր, նրանք դատապարտված կլինեին ձախողման: Այնպես որ, ես չեմ ցանկանում մեղադրել խաղացողներին:
Ես միշտ ասել եմ. եթե երեխաներն իրենց վատ են պահում տարիներ շարունակ, դու ի վերջո մտածում ես. «Ամեն ինչ, երևի, վերևից է գալիս»,- ասել է Նևիլը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 0։3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Այս պահին Պրեմիեր լիգայում անցկացրած տասը հանդիպումից հետո մանկունիանցիները 15 միավորով ութերորդ տեղում են։