Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ազդեցությունը։
«Նա չունի դաջվածքներ կամ գեղեցիկ մեքենա, նա մեզ համար անհավանական խաղացող է: Նա շատ խելացի է, և բոլորը սիրում են նրան։ Սա լավագույն խաղացողներից մեկն է, որ երբևէ տեսել եմ իմ կյանքում: Ես շատերին եմ մարզել, բայց նա լավագույններից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։
29-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Սիլվայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։