Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կրած պարտությունից հետո (0:3)։
«Տեն Հագը սարսափելի է մարզում «Մանչեսթեր Յունայթեդը»: Հատկապես հաշվի առնելով, թե որքան գումար են նրան թույլ տվել ծախսել տրանսֆերների վրա»,- Վան դեր Վարտի խոսքն է մեջբերել Football Tweet-ը:
«Մանչեսթեր Սիթին» 24 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդն է։