Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցության մասին։ ԱՊԼ-ի 10-րդ տուրի մանչեսթերյան դերբիում «Սիթին» 3։0 հաշվով հաղթել էր ՄՅՈւ-ին։
«Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվել են, և ես շատ ուրախ եմ մեր երկրպագուների համար, ես գիտեմ, թե դա ինչ է նշանակում նրանց համար:
Երկար տարիներ, երբ սըր Ալեքսը Ֆերգյուսոնընյստեղ էր, «Յունայթեդը» վերևում էր, բայց վերջին մի քանի տարիներին մենք փոխել ենք իրավիճակը։
Առաջին 5-10 րոպեներից հետո, երբ գնդակներ կորցրինք մի թիմի դեմ, որը շատ վտանգավոր է, տիրեցինք նախաձեռնությանը և երկրորդ գոլից հետո ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։