«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» (0:3) կրած պարտության մասին։
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդում» փորձում ենք պատրաստ լինել յուրաքանչյուր խաղի, բայց կային մի քանի առանցքային պահեր, ինչպիսիք են 11 մետրանոցները: Դա իմ որոշելու հարցը չէ, և մենք պետք է ընդունենք մրցավարի որոշումը։ Առաջին գոլի դրվագն առանցքային էր, որից հետո մենք հիասթափվեցինք»,- դարպասապահի խոսքն է մեջբերել BBC-ն։